Մարզական պայքար
«Մարզական պայքար»․ Ձյուդո
Ձյուդոն Հայաստանում երիտասարդ մարզաձեւերից է, սակայն հասցրել է գրավել բազմաթիվ պատանիների ու իր մասսայականությամբ զբաղեցնում է առաջնային դիրքեր։ Ի տարբերություն բռնցքամարտի, կարատեի և հարվածային ոճի մյուս մենամարտերի՝ ձյուդոյի հիմքն են կազմում նետումները, ցավեցնող հնարքները, պահումները և պարտերի վիճակում խեղդելը: Հարվածները և մի քանի առավել տրավմատիկ հնարքների ուսումնասիրությունը կատարվում է կատայի ձևով, որտեղ մրցակցի վրա հնարքի իրականացման նպատակը միայն շարժումների ճշգրտությունն է:
«Մարզական պայքարի» հյուրը սպորտի վարպետ, ձյուդոյի սև գոտի, 5–րդ դան, Օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանն էր։