ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա «Էստեբան». ներկայացում աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձի մասին 

Կոլումբիացի վիպագիր, կարճ պատմվածքների հեղինակ և լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները մարտահրավեր նետեցին կոլումբական գրականության գրաքննադատներին՝ ստիպելով դուրս գալ պահպանողական քննադատության սահմաններից։ Ասում են՝ նրա յուրաքանչյուր տող ստիպում է տեսնել կյանքի հրաշքներն ու յուրօրինակությունները։ Այդ հրաշքը ինքս էլ զգացել եմ, երբ կարդում էի նրա «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքը։ 

«Էստեբան»

Պատմվածքը սկսվում է պարզ․  այն երեխաները, որոնք առաջինը տեսան, թե ինչպես է ծովից ափին մոտենում ինչ-որ մուգ և անբացատրելի բան, մոգոնեցին, թե դա թշնամական նավ է: Հետո, կայմ ու դրոշ չհայտնաբերելով, մտածեցին, որ դա կետաձուկ է: Սակայն երբ ծովը անհայտ առարկան հանեց առափնյա ավազների վրա, և նրանք այն մաքրեցին մամուռների փաթույթներից, մեդուզաների շոշափուկներից, ձկների թեփուկներից ու նավաբեկությունների մնացորդներից, որոնք պարուրել էին նրան, այդ ժամանակ հասկացան, որ դա ջրահեղձ է։ Այո, նա նման չէր նրանց, տարբեր էր, ուրիշ էր ու իր անկենդան լինելով՝ կենդանացրեց մի ամբողջ գյուղի։ Օրեր առաջ, Երևանի Տիկնիկային թատրոնում առաջնախաղ էր․ երիտասարդ ստեղծագործող Նադիա Իսրաելյանը բեմականացրել է հենց այս ստեղծագործությունը։ 

«Էստեբան»

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Գաբրիել Գարիսա Մարկեսի և «Էստեբան» բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչով է պատմվածքը գրավել երիտասարդ ռեժիսորին, արդյոք փոփոխությունների ենթարկել է ստեղծագործությունը, ովքեր են դերակատարները, ինչ տրամադրություն փոխանցեց  բեմադրությունը և ոչ միայն։ 

«Էստեբան»
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button