Մարզական պայքար
«Մարզական պայքար»․ ՈՒշու
Չինական հնագույն մարտարվեստ ուշուում կարևորվում է ոչ միայն մարդու ֆիզիկական, այլև մտավոր զարգացումը: Այն տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ամբողջական համակարգ է՝ հիմնված չինական փիլիսոփայության վրա: Այն արտացոլում է չինական մշակույթի, պատմության և փիլիսոփայության ողջ բազմակողմանիությունը, մտածվածությունը և երկիմաստությունը, որը մինչ օրս մարդու ֆիզիկական և բարոյական ձևավորման ամենաարդյունավետ համակարգերից մեկն է: Ուշուն կոորդինացիոն համալիր մարզաձև է, որը դրական ազդեցություն է ունենում մարմնի վրա։
«Մարզական պայքարի» հյուրը միջազգային կարգի մրցավար Սպարտակ Ծատուրյանն է։