Շատ տաք թեյ
Շատ տաք թեյ | 2000-ականների հայկական փոփն ու մենք․ նոստալգիկ էպիզոդ
Պատկերացրու՝ 2000-ականների սկիզբն է, դու դասից գալիս ես տուն, դուռը բացելուն պես մամայի տապակած կարտոֆիլի հոտն է հասնում քթիդ, արագ ուտում ես, վազում հեռուստացույցի մոտ, միացնում Առաջին ալիքը ու թեթևացած շունչ քաշում, որովհետև Թեժ տասնյակի միայն 10-երորդ հորիզոնականն ես բաց թողել։ Ի՜նչ ժամանակներ էին, չէ՞։ Դե արի միասին վերհիշենք դրանք այս էպիզոդում։