IT շաբաթ․ Ընդունվել է ԱՏՁՄ առաջիկա երեք տարվա ռազմավարությունը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը, միության տնօրեն՝ Սարգիս Կարապետյանը։
ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։ Միությունն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, բուհերի, պետական կառույցների հետ ունեցել է արդյունավետ համագործակցություն, բայց առանձնահատուկ պետք է ընդգծել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում:
Ներկայացնելով նախորդ տարվա արդյունքները՝ ԱՏՁՄ ռազմավարական և գործառնական զեկույցը, Սարգիս Կարապետյանը նշեց, որ ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ միությունն աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նախորդ տարին Միության համար և՛ ձեռքբերումների, և՛ կորուստների տարի էր․ կորցրել ենք 26 «Արմաթ» Արցախում, բայց տեղադրել ևս 15-ը, վերազինել՝ 80-ը: Մեծ հաջողություններ անցկացվեց 2 Դիջիթեք ցուցահանդեսը, ակտիվ մասնակցություններով և այցելություններով։