ԹատրON

ԹատրON | Պրեմիերա «Շան սիրտը». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում 2023 թվականը հայտարարված էր, այսպես ասած, «ռուսական» տարի։ Թատերաշրջանի ընթացքում  բեմադրվեցին Միխայիլ Զոշչենկոյի, Եվգենի Գրիշկովեցի, Իոսիֆ Բրոդսկու մի քանի ստեղծագործությունները, իսկ տարին ամփոփեցին ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վիպակի բեմադրությամբ։ Ներկայացումը բեմադրել է հրավիրյալ ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանը։

«Շան սիրտը»

Մոսկվա: 1925 թվական: Պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպովիչը գտել է մարդկանց երիտասարդացնելու միջոցը: Նա Շարիկ անունով թափառական շանը բերում է տուն ու սկսում փորձարկումները։ Վիրահատության արդյունքները գերազանցում են սպասելիքները: Ամբողջ երկրում լուրեր են պտտվում՝ պրոֆեսորի բնակարանում հրաշագործություններ են կատարվում, բայց բժիշկը դեռ շատ էր փոշմանելու արածի համար։ Բեմադրիչը պատմում է՝ աշխատելու ընթացքում փորձել է մի քանի բան փոխել, բայց հասկացել է, որ Բուլգակովն իրեն թույլ չի տալիս, ամեն դեպքում՝ Տաթևիկ Մելքոնյանի շեշտադրումներն այլ են։ 

«Շան սիրտը»

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Միխայիլ Բուլգակովի և «Շան սիրտը» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու է հենց այս ստեղծագործությունն ընտրել, ովքեր են մարմնավորում կերպարը, արդյոք դժվարություններ ունեցել են փորձերի ընթացքում և ոչ միայն։ 

«Շան սիրտը»
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button