Մարզական պայքար
«Մարզական պայքար»․ Սամբո
Սամբոն ոչ միայն մարտական սպորտի տեսակ է, այլև կրթական համակարգ, որը նպաստում է մարդու բարոյական և կամային որակների, հայրենասիրության զարգացմանը: Սամբոն պաշտպանության, այլ ոչ թե հարձակման գիտություն է: Այն սովորեցնում է պաշտպանություն առանց զենքի և տալիս հարուստ կենսափորձ։ Այս մարզաձևը մեծ ճանաչում ստացավ Հայաստանում՝ վերջին երկու տարիների ընթացքում։
«Մարզական պայքարի» հյուրը 2023 թվականի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն Վարսիկ Գրիգորյանն է։