ԹատրON

ԹատրON | «Գիշատիչների խնջույքը». «Երվանդ Ղազանչյան» թատերասրահ 

Հաճախ եմ կարդում գործեր, որոնք ստիպում են մտածել մարդու գոյության, կյանքի իմաստի, աշխարհում նրա դերի, ներաշխարհի, զգացմունքների մասին։ Արևմտահայ գրող Վահե Քաչայի ստեղծագործությունները հենց դրա համար եմ սիրում։ Մեր թատրոններում գրողի գործերին քիչ են անդրադառնում, բայց «Գիշատիչների խնջույք» պիեսն արդեն մի քանի թատրոններում բեմադրվել է։ Ամիսներ առաջ Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում Աշոտ Հակոբյանն էլ բեմադրեց հենց այս ստեղծագործությունը։

«Գիշատիչների խնջույք»

Վահե Քաչայի հերոսներն անընդհատ հայտնվում են բարդ ու բեկումնային իրավիճակներում, և այդ լարված իրադրություններում դրսևորվում է նրանց անհատականությունը։ Նրա վեպերի ու վիպակների մեծ մասին բնորոշ է տիրող իրականության արատների քննադատությունը, հատկապես՝ պատերազմի դատապարտումը։ «Գիշատիչների խնջույք» պիեսն ասվածի լավագույն օրինակներից է։ 

«Գիշատիչների խնջույք»

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Վահե Խաչատրյանի և «Գիշատիչների խնջույքը» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչով է պիեսը գրավել բեմադրիչին, որքանով է արդիական թեման, ովքեր են դերակատարները, հետաքրքիր է արդյո՞ք ստեղծագործել փոքր բեմում և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button