Խոշոր պլան
«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում
Մենք հաճախ խոսում ենք դպրոցներում և բուհերում կրթության հիմախնդիրների մասին, իսկ հետբուհական ոլորտը երբեմն մնում է ուշադրությունից դուրս։ Կրթության 3-րդ մակարդակում ինչ խնդիրներ կան, ինչ լուծումներ են առաջարկում մասնագետները։ Այս նպատակով վերջերս կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։
Թեմայի մասին զրուցել ենք «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսումանական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների տնօրեն Ամալյա Մխիթարյանի հետ։