ԹատրON | Պրեմիերա «Պույ Պույ մկնիկը». հեքիաթ-մյուզիքլ
Հայկական հեքիաթներին ռեժիսորները քիչ են անդրադառնում կամ բեմադրում են հիմնականում Թումանյանի գործերը։ Այսօրվա բեմադրիչներին գրավում են այլազգի գրողների հեքիաթները կամ Դիսնեյի գունագեղ ժամանակակից պատմությունները։
Նորաբաց «Կայարան» թատրոնում մոտեցումն այդպիսին չէ։ Ամիսներ առաջ Կարապետ Քարաջյանը բեմադրեց Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը, իսկ օրեր առաջ Ռիմա Հովեյանը փոքրիկ հանդիսատեսին ներկայացրեց Դերենիկ Դեմիրճյանի «Պույ Պույ մկնիկը» հեքիաթի հիման վրա բեմադրված հեքիաթ-մյուզիքլը։
Ամուր կամք, անընդհատ ստեղծագործելու ցանկություն և ամենակարևորը՝ նոր ասելիք պետք է ունենալ թատրոն ստեղծելու համար։ Այս տարի թատերախումբը հյուրախաղերով շրջեց տարբեր մարզերով, իսկ այդ ընթացքում թատրոնի շենքը բարեկարգվեց, վերանորգվեց դահլիճը, դերասանները նոր հարդարման սրահներ ունեցան, ջեռուցումն էլ` օրերի հարց է, կլծուվի։ Անելիքներ դեռ շատ կան, բայց կարևորը՝ բոլորը համախմբված են մեկ գաղափարի շուրջ։
Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ «Կայարան» թատրոնի նոր բեմադրության մասին. արդյոք նմանություններ կան հայտնի մուլտֆիլմի հետ, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել, ինչպիսին էին ռեժիսորական լուծումները և ոչ միայն։