Էպիկա

29. Ինքն իրեն ծաղիկներ գնող Մայլի Սայրուսը

Ամենախիզախ արտիստների մասին խոսելիս Մայլի Սայրուս անունն, իհարկե, առաջիններից է, որ ծագում է մեր մտքում։

Դեռ մանուկ հասակից ժամանակակից երիտասարդների կուռքը համարվող այս դերասանուհի-երգչուհին տարիների ընթացքում շատ է փոխվել, բայց մինչ օրս շարունակում է հայտնվել սկանդալների էպիկենտրոնում, թողարկել հիթեր, ու սահմանել թրենդներ ամբոխների համար։

Էպիկայի այս էպիզոդում արի միասին բացահայտենք անմոռանալի ձայնով այս երգչուհու մասին այնպիսի բաներ, որոնք գուցե նախկինում երբեք չեք լսել։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button