ԹատրON

ԹատրON | «Պիկնիկ». ԵԹԿՊԻ ՈՒսանողական թատրոն 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնը հիմնադրվել է 1979 թվականին՝ հնարավորություն տալով բուհում սովորող երիտասարդներին ստեղծագործել բեմում։ Արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանն ասում է՝ տաղանդավոր դերասան, բեմադրիչ, բեմանկարիչ ծնվում են, պրոֆեսիոնալ՝ դառնում: Որևէ մեկին հնարավոր չէ տաղանդ նվիրել, սակայն օգնել, որպեսզի շնորհալի մարդը դառնա պրոֆեսիոնալ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խնդիրն է:

«Պիկնիկ»

Ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը կարևորելով ուսանողների պրակտիկ աշխատանքը նշել է՝ այն դիպլոմային ներկայացումները, որոնք հետաքրքիր ու նորարար կլինեն հետագայում հնարավորություն կունենան ընդգրկվելու ուսանողական թատրոնի  խաղացակում՝ սկիզբ դնելով երիտասարդական խաղացանկային թատրոնի: Օրեր առաջ, ինստիտուտում եռուզեռ էր։ Ուսանողական թատրոնում խաղում էին նախորդ տարվա շրջանավարտ Անահիտ Կարապետյանի բեմադրությամբ «Պիկնիկ» ներկայացումը,  այս անգամ ոչ որպես ավարտական աշխատանք։

«Պիկնիկ»

Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի և «Պիկնիկ» ներկայացման մասին. ով է ռեժիսորը, ինչու է այս պիեսն ընտրել, ովքեր են խաղում ներկայացման մեջ, արդյոք հետագայում կարող եք դիտել բեմադրությունը և ոչ միայն։

«Պիկնիկ»
Ցուցադրել ավելի
Back to top button