Art ուրբաթ
Art Ուրբաթ | Վիլյամ Սարոյան
1933 թվականին Սարոյանի գործերն առաջին անգամ հրապարակվել են «Հայրենիք» շաբաթաթերթում, մեկ տարի անց լույս է տեսել նաև պատմվածքների ժողովածուն:
30-ականները գրողի ստեղծագործական կյանքի բուռն շրջանն են համարվում: Հենց 1935 թվականին էլ Սարոյանը մեկնեց իր առաջին ճամփորդությանը, որի ընթացքում առաջին անգամ եղավ հայրենիքում: Այս ճամփորդությունից հետո Սարոյանը գրում է «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը․ այն դառնում է ամերիկյան թատերական կյանքի ամենաքննարկված ստեղծագործությունը՝ գրողին արժանացնելով «Պուլիցերյան» և «Գրողի քննադատ» մրցանակների։