ԹատրON

ԹատրON | Պրեմիերա. «Ցիլինդր»  

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նորությունները շատ են։ Թատերաշրջանը նոր է բացվել, բայց խաղացանկում ունեն չորս նոր ներկայացում՝ «Կապույտ մորուքի յոթ կանայք», «Կանացի կերպարանքներ», «Սիրո պատմություն Նյու Յորքում», «Ցիլինդր»։  Թատրոնին կից փոքր բեմ ունենալը ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի երազանքն էր՝ ունենալ հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան ստեղծագործելու: 2020 թվականից Վարպետի ցանկությունը կատարվեց. բացվեց Երվանդ Ղազանչյան թատերասրահը։ «Կապույտ մորուքի յոթ կանայք», «Կանացի կերպարանքներ» ներկայացումները խաղում են այնտեղ։ 

«Ցիլինդր» ներկայացում

Ստեղծագործող մարդու համար կարևոր է աշխատել տարբեր բեմադրիչների հետ։ Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն ասում է՝ նոր բեմադրիչներ պետք են, որպեսզի թատերախումբը չհոգնի մեկ հոգու հետ աշխատելուց։ Արթուր Սարիբեկյանը Պարոնյան թատրոնում հրավիրյալ ռեժիսոր է։ Անցյալ տարի, փոքր բեմում բեմադրեց «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացումը, իսկ այս տարի՝ Էդուարդո դե ֆիլիպոյի «Ցիլինդր» կատակերգությունը։ 

«Ցիլինդր» ներկայացում

Այս էպիզոդում պատմում եմ Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և «Ցիլինդր» բեմադրության մասին. ով է ներկայացման ռեժիսորը, ինչու է այս պիեսն ընտրել, ովքեր են դերակատարները և ոչ միայն։  

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button