ԹատրON

ԹատրON | Պրեմիերա. Ֆլորիան Զելլեր «Որդին»

Ուսումնասիրելով պատմությունը՝ կտեսնեք՝ ամենադժվար իրավիճակում մարդիկ չեն դադարել ստեղծագործել։ Հատկապես հիմա, երբ բոլորս խոսելու, լսելու, շփվելու կարիք ունենք, թատրոն գնալը շատ օգտակար կարող է լինել։ Վանաձորի թատրոնի դռները չեն փակվել ու չեն փակվելու։ Հոկտեմբերի 7-ին և 8-ին թատրոնում տեղի ունեցավ Ֆլորիան Զելլերի «Որդին» ներկայացման առաջնախաղը։ 

«Որդին»

Ֆլորիան Զելլերը գրել է «Հայրը», «Մայրը», «Որդին» եռերգությունը, որում տեղ գտած պիեսները սյուժետային առումով որևէ կապ չունեն միմյանց հետ, բայց ցույց են տալիս ընտանեկան հարաբերություններն այլ լույսի ներքո՝ ներկայացնելով ընտանիքի անդամներին առանձին-առանձին, անդրադառնալով այն խնդիրներին, որոնց կարող են բախվել նրանք։  Ֆրանսահայ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը եռագրությունից ընտրել է միայն «Որդին» պիեսն ու բեմադրել  այն։

«Որդին»

Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ Ֆլորիան Զելլերի և «Որդին» պիեսի բեմադրության մասին, կներկայացնեմ հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչու է ֆրանսահայ ռեժիսորն այս ստեղծագործությունն ընտրել, ովքեր են դերակատարները և ոչ միայն։ 

«Որդին»
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button