Արցախահայերին աջակցելու համար հարթակներ են գործարկվել
Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար այս օրերին տարբեր նախաձեռնություններ են ձևավորվել: Դրանց աշխատանքը համակարգելու և գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է մի քանի հարթակներ:
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, որտեղ հավաքագրվում են անձանց կարիքները։
Անձանց աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելու ու դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով գործում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»՝ https://map.socservice.am/
Իսկ եթե ցանկանում եք հայտագրվել որպես կամավոր, ապա կարող եք անցնել հետևյալ հղումով` https://kamavor.mlsa.am/ և անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։