IT շաբաթ

IT շաբաթ․ Երևանում անցկացվեց «Դատաֆեստ 2023» համաժողովը

Արհեստական բանականության «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովն արդեն չորրորդ տարին է, ինչ մեկ հարկի տակ է համախմբում տարբեր երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։ Միջոցառման նպատակն է խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտասահմանի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կհաղորդակցվեն, նոր կապեր կստեղծեն։ Համաժողովի համակազմակերպիչ Զավեն Նավոյանի խոսքով՝ այս տարի խոշոր կազմակերպություններից 10–ից ավելի խոսանկ է մասնակցել կոնֆերանսին։

Այս տարվա զեկույցների հիմնական թեմաներն են մեծ լեզվական և դիֆուզիոն մոդելները: Առաջին անգամ համաժողովի մի հատվածը նվիրված էր կենսաբանության և բժշկության մեջ մեքենայական ուսուցման կիրառություններին, իսկ մեկ այլ հատված՝ մեքենայական ուսուցման միջոցով ռոբոտների կառավարման խնդիրներին:

Ցուցադրել ավելի
Back to top button