ԹատրON

ԹատրON | «Շարլոթի սարդոստայնը». Ամառային ընթերցանություն

Քանի գիրք եք հասցրել կարդալ այս ամառվա ընթացքում։ Ինչու եմ հարցնում, ասեմ՝ օրեր առաջ 8-12 տարեկան երեխաների հետ էի խոսում ու իմացա, որ նրանք արդեն 10-ից ավելի գիրք են կարդացել։ Անգամ հասցրել են կարդացած գրքերից մեկի՝ «Շարլոթի սարդոստայնը» վիպակի հիման վրա թատերական ներկայացում բեմադրել ու խաղալ։

Շարլոթի սարդոստայնը

Եթե ուզում ես ամառը տարբերվող ու գրքաշատ լինի շտապիր միանալ գրքասերների ուրախ թիմին. ամառային արձակուրդները հետաքրքիր անցկացնելու, ընթերցանությունը խրախուսելու, ժամանակակից հեղինակներին ճանաչելի դարձնելու համար «Զանգակ» հրատարակչությունն արդեն 10 տարի դպրոցականների համար իրականացնում է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը։ Երեք ամսվա ընթացքում երեխաները մասնակցում են գրական միջոցառումների, ունենում են քննարկումներ, հանդիպում են հետաքրքիր հյուրերի, ու ամենակարևորը, ծրագրի ավարտին առավել ակտիվները ստանում են խրախուսական մրցանակներ։ Անցյալ տարվանից մասնակիցներից շատերը հնարավորություն են ստանում մասնակցել թատրոնի փուլին՝ ներկայացում խաղալ մեծ ու պրոֆեսիոնալ բեմում։

Շարլոթի սարդոստայնը

Դե ինչ, այսօր կխոսեմ «Շարլոթի սարդոստայնը» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու է հենց այս վիպակն ընտրել, ովքեր են բեմում, արդյոք նրանց հետաքրքիր է ներկայացում խաղալը և ոչ միայն։

Շարլոթի սարդոստայնը
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button