ԹատրON | Հեքիաթերեն. շարժական ինտերակտիվ թատրոն
Տարիներ առաջ նորավարտ Անին ու Հակոբը փնտրտուքների մեջ էին։ Նրանք ուզում էին հեքիաթ պատմելու նոր լեզու գտնել, նոր ձևաչափ, որը հետաքրքիր կլիներ փոքրերին ու միևնույն ժամանակ թույլ կտար իրենց զբաղվել սիրելի գործով։ Ի վերջո հասկացան՝ երեխաներին հեքիաթը պետք է պատմել խաղի լեզվով, հիմնեցին «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ թատրոնն ու սկսեցին շրջել Հայաստանով մեկ։
Անին ու Հակոբը սկզբում ունեին երկու ձեռնոցատիկնիկ՝ Շունն ու Կատուն, խաղում էին ներկայացումներ՝ դեռ թատրոնի անունը չորոշած։ Անին պատմում է՝ այդ օրերին անգամ երազել չէին կարող, որ այդ երկու պարզ, հասարակ, բայց անչափ սիրելի տիկնիկները, երկար կուղեկցեն իրենց՝ հազարավոր փոքրիկների փոխանցելով հեքիաթի հրաշքն ու իրենց պարզ լեզվով, կոճակ աչուկներով, համեստ դիմագծերով կգրավեն շատ փոքրիկների սրտերն ու «Հեքիաթերենը» կդարձնեն մի մեծ ընտանիք։
Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Հեքիաթերեն» տիկնիկային թատրոնի մասին, կպատմեմ՝ որտեղ են խաղում ներկայացումները, որ հեքիաթներն են ավելի շատ բեմադրում, քանի ներկայացում ունեն խաղացանկում, ինչ դժվարություններ ունեն այսօր և ոչ միայն։