Կամավոր
Կամավոր | Հովհաննես Բուլաթյան
Հովհաննեսը երբեք չի պատկերացրել, որ մի օր պատերազմի կմասնակցի։ Նրա ուղին մանկուց շատ հստակ էր․ տղան պետք է լավ կրթություն ստանար, երկրին պիտանի քաղաքացի դառնար ու գործով շենացներ երկիրը։ Բայց ամեն ինչ մի օր փլուզվեց։
Մինչև հիմա իր համար վերջնական չի բանաձևել՝ ինչ է պատերազմը։ Հոգում հակամարտող երկու եզրույթ կա՝ պատերազմը ուսուցիչ է կամ կյանքի ու մահվան պայքար։