ԹատրON

ԹատրON | «Պլանային անջատում». Դոկումենտալ ներկայացում

Վավերագրական թատրոնի հիմքում իրական տեքստեր են, հարցազրույցներ, մարդկային պատմություններ։ Թատրոնի այս տեսակը զարգացավ  նախորդ դարի 20-ականներին։ Հայաստանում առաջին դոկումենտալ ներկայացումը կարող ենք համարել Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, չնայած մինչ այդ էլ մի քանի փորձեր արվել էին։ Վերջերս բեմադրվեց «Պլանային անջատում» դոկումենտալ ներկայացումը։ Բեմադրող ռեժիսորը Նադիա Իսրայելյանն է։

Դոկումենտալ ներկայացումները ենթադրում են ավելի մտերմիկ միջավայր, զրույց հանդիսատեսի հետ։ Դա է պատճառը, որ «Պլանային անջատում» ներկայացումը խաղում են Արտեն թատրոնում՝ փոքր, մեկսենյականոց բնակարան հիշեցնող տարածքում։ 

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ վավերագրական թատրոնի և «Պլանային անջատում» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ովքեր են դերակատարները, ինչու որոշեցին այդ շրջանին անդրադառնալ և ոչ միայն։  

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button