Բիթրեյթ

Մարզասրահում ֆիլմի գլխավոր հերոս զգալու երգացանկ | Բիթրեյթ

Արի խոստովանենք՝ սպորտով զբաղվելը բոլորի համար չէ, որ հաճելի է։ Եթե դու էլ ինձ պես բառիս բուն իմաստով քեզ ստիպում ես սպորտով զբաղվել, ուրեմն վստահ եմ՝ այդ ողջ ընթացքը վայելում ես հիմանկանում լավ երաժշտության շնորհիվ։ 

Բիթրեյթի այս նոր էպիզոդը քեզ կօգնի գտնել այնպիսի երաժշտություն, որը վազքուղում վազելը կդարձնի ֆիլմի կադր, լողալն այնքան հեշտ կլինի, որքան ձուկն է անում դա ջրում, կթեթևացնի բարձրացրածդ քաշերը, իսկ ակտիվ կարդիո վարժությունների դժվարությունը նույնիսկ չես էլ նկատի։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button