Բիթրեյթ
Ծովափի երազկոտ երգացանկ | Բիթրեյթ
Նույնիսկ եթե այս տարի ծովափում չես լինելու, Բիթրեյթի այս էպիզոդը քեզ մտովի կտեղափոխի հենց այնտեղ։ Դե արի պատկերացնենք՝ նստած ես կապույտ ծովի մի ափին, որտեղ գրեթե ոչ ոք չկա։
Մեղմ քամին վարսերդ է շոյում, ոտքերդ դեղին ավազի ջերմությունն են վայելում, մինչդեռ հիանում ես կյանքիդ ամենագեղեցիկ մայրամուտով կամ արևածագով ու միևնույն ժամանակ ականջ դնում ծովի ալիքների ստեղծած երաժշտությանը։
Սակայն այդ ամենին զուգահեռ այս երգերը հնչում են մեր ստեղծած պատկերի հետին պլանում՝ էլ ավելի կախարդական դարձնելով պահը։