IT շաբաթ
Մեկնարկում է «ԱԲ» սերունդ» ծրագիրը
Սեպտեմբերից 10 դպրոցում փորձնական կկիրառվի «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին ոչ միայն համապատասխան գիտելիքներով զինելն է, այլև ներուժ ունեցող աշակերտներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներ ուղղորդել և գիտնականի կարիերայի հեռանկարն ավելի առարկայական դարձնել։ Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը կներդրվի 10–12–րդ դասարններում, սկզբում մարզերում հետագայում պետք է կիրառվի բոլոր դպրոցներում: Ծրագիրը, որում կիրառվելու է նաև հիբրիդային ուսումնառության մոդելը, ունի մի քանի շերտ՝ ուսուցիչների վերապատրաստում, նոր ուսուցիչների ներգրավում, ուսումնական նյութերի մշակում: