Խոշոր պլան
«Խոշոր պլան». Ճանապարհ՝ դեպի մեծ հեռուստատեսություն
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և Հանրային հեռուստաընկերությունը սկսում են մագիստրոսի նոր կրթական ծրագիր՝ «Հեռուստալրագրություն», որի ընդունելությունն արդեն սկսվել է:
Ծրագիրը 1 տարի է տևելու, որի ընթացքում ուսանողները կբացահայտեն հեռուստատեսության աշխարհը, ձեռք կբերեն տեսական ու գործնական գիտելիքներ:Դասավանդելու են մեդիաոլորտի հայտնի մասնագետներ, որոնք իրենց տարիների փորձը կփոխանցեն երիտասարդներին:
Ընդունելության առաջին փուլի վերջնաժամկետը հունիսի 30-ն է. դիմել այստեղ:
Թեմայի մասին զրուցել ենք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի և «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նանե Վարդանյանի հետ: