Բիթրեյթ
Ատելությունից սեր երաժշտությամբ | Բիթրեյթ
Գուցե ատելությունից սեր անցնող ճանապարհն այդքան սահուն է այն պատճառով, որ մեկին ատելն իսկապես նման է սիրահարված լինելուն։ Երբ ատում կամ սիրում ես մեկին, շարունակ նրա մասին ես մտածում, միայն նրան տեսնելը հազարավոր անբացատրելի զգացմունքներ է առաջացնում ներսումդ, ու գրեթե ամեն բան նրան է հիշեցնում։ Դե իսկ երբ ամեն ինչ սահմաններից դուրս է գալիս, զգացմունքներն ուղղակի պայթում են՝ ստեղծելով կա՛մ շատ վտանգավոր, կա՛մ էլ զավեշտալի ու հետաքրքիր մի իրավիճակ։
Բիթրեյթի այս էպիզոդը հենց նման էմոցիոնալ հրավառությունների մասին է, երբ թվում է՝ ատում ես մեկին ու համարում նրան թշնամիդ, սակայն իրականում այդ ամենը քեզ ուղղակի թվում է։