ՌադիոԹատրON

ԹատրON | «Բեբուկ» շարժական թատրոն

«Բեբուկը» շարժական թատրոն է, որտեղ բեմադրվում են տիկնիկային և ստվերային ինտերակտիվ
ներկայացումներ։ Թատրոնի հիմնադիրները թատերական ինստիտուտի ուսանողներ Ռուզաննա
Պետրոսյանն ու Անի Յերեմյանն են։ Ռուզաննա Պետրոսյանն ասում է՝ սկզբում դժվարությունները շատ էին, բայց համառ աշխատանքի շնորհիվ այսօր ունեն այն թատրոնը, որի մասին այդքան երազում էին։

Քրիստինա Սիմոնյան

Համահիմնադիր և պրոդյուսեր Անի Երեմյանը պատմում է՝ թատրոնն ակտիվ աշխատանքներ է տանում երկու ուղղությամբ՝ թատրոն-ավտոբուս ունենալու և առցանց հարթակ տեղափոխվելու համար։ Առցանց հարթակում ունենալու են մանկական ինտերակտիվ հաղորդաշար, որին մասնակցելու են նաև հանդիսատես փոքրիկները։

«Բեբուկ» շարժական թատրոն

Դե ինչ, այսօր կխոսեմ «Բեբուկ» շարժական թատրոնի մասին, կպատմեմ՝ ովքեր են հիմնադիրները, ինչու են այդ անունով կոչել թատրոնը, որտեղ են խաղում ներկայացումները, ինչ բեմադրություն են պատրաստել երեխաների համար և ոչ միայն։

«Բեբուկ» շարժական թատրոն
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button