ԹատրON | «Մենախոսություն գժանոցում»
Երիտասարդ դերասան, բեմադրիչ Հարություն Բեգ-Վանյանն իր ռեժիսորական քայլերը սկսեց Անահիտ Թոփչյանի «Մենախոսություն գժանոցում» պիեսի բեմադրությամբ։
Սա մի կնոջ պատմություն չէ, սա բոլորիս պատմությունն է։ Մարդկային, իսկ ավելի ճիշտ՝ անմարդկային հարաբերությունների լաբիրինթոսում մոլորված կնոջ աղաղակն է այս մենախոսությունը, նա գոռում է, բայց առանց ձայնի, որովհետև, միևնույն է, նրան չեն լսի: Աշխարհը խուլ է մարդու ցավի հանդեպ… Մարդը նույնպես խուլ է մարդու հանդեպ… և անտարբեր։ Անգիտակցորեն և գիտակցորեն սպանում ենք միմյանց: Սա փակուղի մտած մեր քաղաքակրթության զոհի խոստովանությունն է, հոգու պոռթկումը: Հարկավոր է շատ ուժեղ լինել, որպեսզի այս աշխարհի հետ մշտապես բախվելիս չխենթանաս: Եվ, ընդհանրապես, ո՞վ է խենթը, մե՞նք, թե՞ աշխարհը,- մտածում էր գրողը։
«Մենախոսություն գժանոցում» պիեսի գլխավոր հերոսուհու բարդ ու էմոցիոնալ դերը ռեժիսորը վստահեց երիտասարդ դերասանուհի Հասմիկ Գևորգյանին։ Դե ինչ, էպիզոդում կխոսեմ «Մենախոսություն գժանոցում» մոնոդրամայի մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու ընտրեց հենց այս գործը, ով է մարմնավորում գլխավոր հերոսուհուն, արդյոք դժվար է նման կերպար խաղալը և ոչ միայն։