IT շաբաթ

IT շաբաթ․ Արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային հասցե ունենալ

Հայաստանում հայատառ դոմենով մոտ 1000 կայք է գործում ու թեև այս թիվը գնալով ավելանում է, բայց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը գոհ չէ արդյուքններից, աճի դանդաղ տեմպից: Հայատառ դոմենով գրանցված կայքերից ոչ բոլորն են ակտիվ, երբեմն դոմենը գրանցված է, սակայն կայք չկա։ Արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային հասցե գրանցել «.հայ» դոմենում։ Փոստային հարթակում կարող են գրանցել հայատառ էլեկտրոնային հասցե, որից ուղարկված նամակները ճանաչելի են այլ էլեկտրոնային փոստային հարթակներում: Աշխարհում ձևավորվել է «Համընդհանուր ընդունում շարժում»-ը, որը  խթանում է ազգային լեզուներով համացանցից օգտվելը։  Այդ շարժման շրջանակում համաշխարհային ցանցային մակարդակում լուծվում են տեխնիկական խնդիրներ, որոնք թույլ են տալիս համակարգերին ճանաչել ազգային լեզուների տառատեսակները, նիշերը։

Ցուցադրել ավելի
Back to top button