ԹատրON | Պրեմիերա. «Սիրո ըմպելիք»
Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերան առաջին անգամ բեմադրվել է Միլանում 1832 թվականի մայիսի 12-ին։ Լիբրետոյի հեղինակը Ֆելիչե Ռոմանինն է, ում հետ կոմպոզիտորը բազմիցս համագործակցել է։ Որպես լիբրետոյի հիմք Ռոմանին օգտագործել է կատակերգությունների մեծ վարպետ ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Սկրիբի վոդևիլը։ Օպերայի և բալետի ազգային թատրոնում այսօր տեղի ունեցավ իտալացի կոմպոզիտորի երկու գործողությամբ կատակերգական օպերայի առաջնախաղը։
Ներկայացմանը մասնակցում են «Երիտասարդական օպերային ծրագրի» մեներգիչները։ Կարեն Դուրգարյանն ասում է՝ երիտասարդներին պետք է հնարավորություն տրվի բեմ բարձրանալու։ Բեմադրող ռեժիսորը և գեղարվեստական մոտիվների հեղինակը երիտասարդ ռեժիսոր Օլգա Գուսևան է։
Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ օպերային թատրոնի և «Սիրո ըմպելիք» ներկայացման մասին, ով է ռեժիսորը, ինչու որոշվեց բեմադրել հռչակավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի հենց այս գործը, ով է ներկայացման երաժշտական ղեկավարը, ովքեր են գլխավոր դերակատարները և ոչ միայն։