Խոշոր պլան
«Խոշոր պլան». Սփյուռքի երիտասարդ դեսպան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն երրորդ անգամ առաջարկում է դառնալ Սփյուռքի երիտասարդ դեսպան: Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման գլխավոր նպատակը Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդումն է:

Ծրագիրը մեկամյա է. Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից աշխատանքներ կիրականացնի իր համայնքում՝ տեղեկատվական և համայնքային հանդիպումներ, փորձի փոխանակում, մեդիայի հետ համագործակցություն: Այժմ ընդունվում են հայտեր երրորդ փուլի մեկնարկի համար. վերջնաժամկետը հունիսի 1-ն է, լրացնել այստեղ:

Թեմայի մասին զրուցել ենք «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանի և Բարսելոնայում ծրագրի մասնակից Անի Բայաթյանի հետ:
