Բիթրեյթ
Բաց թողնել չկարողացողների համար | Բիթրեյթ
Գտնել մեկին, ում հետ կարող ես փախչել աշխարհից, հոգնած ժամանակ հանգստանալ նրա գրկում, ու ուղղակի բռնելով նրա ձեռքը քեզ աշխարհի ամենաբարձր կետի վրա զգալը դժվար է։ Սակայն բաժանումից հետո նրան մոռանալը և անցյալում թողնելը երբեմն ավելի շատ ջանք է պահանջում։
Բաց թողնելու արվեստին շատերս չենք տիրապետում ու դա հաճախ ամենամեծ ցավն է պատճառում։ Բիթրեյթի այս փլեյլիսթի երգերը հենց այդ մոլորվածության ու զգացմունքի մասին են, երբ գիտակցում ես, որ ժամանակն է բաց թողնել մեկին, սակայն թվում է դա անելը պարզապես անհնար է։