ՖիլմON

Dahmer – Monster: The Jeffrey Dahmer Story| Աստվածավախ սերիական մարդասպանը․

Evan Peters-ի դեմքին նայելուց դժվար կպատկերացնես, որ այդ մարդը կարող է մարմնավորել, օրինակ՝ ամերիկյան սերիական մարդասպան Jeffrey Dahmer-ին։ Նուրբ դիմագծերով երիտասարդի համար սա իսկական մարտահրավեր էր, մարմնավորել մի մարդու, ով սպանել է (և ոչ միայն) 17 տարբեր տարիքի տղամարդկանց։ Իհարկե սա առաջին փորձը չէր նմանատիպ կերպար մարմնավորելու, արդարության համար ասեմ, որ բոլորն էլ շատ լավ է մարմնավորել ու նման կերպարները կարծես հենց իր համար ստեղծված լինեն։ Այդ երիտասարդը կարծես մեր ժամանակների լավագույն դեերասաններից մեկն է դառնում։

Իսկ Dahmer-ի կատարածի մանրամասները չեմ պատմի, ֆիլմը կամ սերիալը նայելուց կիմանաք, բայց ասեմ, որ առանձնակի դաժան սերիական մարդասպանը մոտ 10-ն անգամ «բռնվելուց» է պրծել։ Ու իր ֆենոմենն այն է, որ տասն անգամն էլ բացահայտ անօրինական և դաժան գործողությունները նա կարողացել է այնպես ներկայացնել և ծածկել, որ որևէ մեկը բացի կողքի հարևան տիկնոջից չի մտածել, որ նա կարող էր բնակարանում, ասենք, ինչ-որ մարդկանց մաս-մաս անել։

Փոքր տարիքից տղան միշտ ջերմության և ուշադրության պակաս է ունեցել․ ծնողները լավ հարաբերությունների մեջ չեն եղել, մայրը հետծննդաբերական դեպրեսիայի մեջ էր, տղային ուշադրություն չէր դարձնում, անգամ հղիությունն է անցանկալի եղել, դպրոցում առանձնացել է տարօրինակ պահվածքով, հոր հետ հաճախ է կենդանիներ հերձել, (հետո հայրն իրեն մեղադրում էր, որ հենց ինքն է երեխայի մեջ սերմանել այդ ամենը) բայց եղել է բարի ու հանգիստ տղա։

Մեծացել է ու էլի ոչինչ չի փոխվել։ Քաղաքավարի այդ տղան ծանոթանում էր տղամարդկանց հետ և նրանց խմիչքի մեջ քնաբեր լցնում, որպեսզի այն ինչ անելու էր այդ մարդկանց հետ, չզգային, դա իր համոզմամբ, հենց իր բարության մասին էր խոսում։

Dahmer-ին վերջապես ձեռբակալում են և ցմահ ազատազրկման դատապարտում ու այն ինչ լինում է հետո։ Ցնցող է։ Չգիտես ինչու, փոխարեն նրա արարքները դատապարտեն, մարդիկ սկսում են հերոսացնել, երիտասարդ աղջիկները սիրահարվում են, նամակներ են գրում ու ուղարկում բանտ, երիտասարդ տղաները կոմիքսներ են ստեղծում, հագնում են իր ոճով, խոսում նրա պես։ Եվ դա մարդկանց, մի մասին, հատկապես սևամորթներին, խիստ բարկացնում է, որովհետև նրա զոհերը մեծամասամբ սևամորթ տղամարդիկ էին։

Ի դեպ, այսօր էլ TIK-TOK ում տարածված է թրենդը, երբ երիտասարդ և գեղեցկադեմ սերիական մարդասպանները դրական վերաբերմունք են ստանում, ինչը, մեր մեջ ասած, մի քիչ վախեցնող է։

Սերիալում կա հոմոֆոբիայի և ռասիզմի մասին շատ սուր պահեր, որոնք, վստահաբար սրվել են, որովհետև Netflix-ի արտադրանքն է, բայց մեկ է կարևոր մեսիջներ կան։ Ծնողավարության սխալների մասին շատ ցայտուն պահեր կան, որոնք ուսուցանող են, կան պահեր, երբ ափսոսում ես ու գիտակցում, որ եթե տղայի հայրը, ասենք, մի օր նստեր և հետը խոսեր, գուցե այդ պատկերը չլիներ, բայց ունենք այն ինչ ունենք։

Սերիալը լավն է, տղան ֆանտաստիկ լավ է խաղում, պատկերները լավն են, իսկ արյունը՝ քիչ։ Խառը էմոցիաներ եք ունենալու, բայց չվախենաք, հանգիստ նայեք:

Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր նայել և տպավորությոններովս ու մտքերով կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցում ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button