ԹատրON | Պրեմիերա. «Մերսեդես»
2015 թվականին Պատանի հանդիսատեսի թատրոնում Մեծ Եղեռնի100-ամյա տարելիցին տեղի ունեցավ «Մերսեդես» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղը։ Ազդագրի վրա ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը գրեց՝ «Եղեռնից մազապուրծ տատիս՝ Եղիսաբեթ Բուրսալյանի և պապիս՝ Խաչատուր Ղազանչյանի հիշատակին»։ «Մերսեդես» պիեսը պատմում է երկու քույրերի մասին, ովքեր1915 թվականի ցեղասպանության պատճառով հայտնվել են Հունաստանում։ Տարիներ անց քույրերից Զարուհին որոշում է վերադառնալ հայրենիք և մնացած կյանքն այնտեղ ապրել։
![](https://imradio.armradio.am/wp-content/uploads/2023/04/337543273_616142920365087_7327419600079126440_n-1024x683.jpg)
նման ֆորմատով ներկայացումներում բեմադրական լուծումներ գրեթե չկան, ձայնային և լուսային ձևավորում՝ նույնպես։ Այստեղ ևս, միայն երկար սեղան, որի ծայրերին նստած էին քույրերը, մեկ հատ ճամպրուկ, կարի մեքենա և մեկ հատ արկղ։ Թվում էր գործողություն չի կատարվում, գրեթե ամբողջ ընթացքում դերասանուհիները նստած էին ու պիեսն էին ընթերցում։
![](https://imradio.armradio.am/wp-content/uploads/2023/04/336249737_761885571966401_2600572068071970544_n-683x1024.jpg)
Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ «Մերսեդես» ներկայացման մասին, ինչպես տեղի ունեցավ դրամատուրգ-ռեժիսոր համագործակցությունը, քանի անգամ է բեմադրվել պիեսը և ինչ ձևաչափով, ովքեր են եղել դերակատարները, ովքեր են հիմա խաղում ներկայացման մեջ և ոչ միայն։
![](https://imradio.armradio.am/wp-content/uploads/2023/04/337558893_1296274787626732_4171939329824949756_n-683x1024.jpg)