Art ուրբաթ
Art Ուրբաթ | Խորեն Աբրահամյան․ բեմը՝ ափի մեջ, թատրոնը՝ սրտում
Նրա համար մշտապես կարևոր է եղել երկու հարց` երբ և ինչ: Նրա կյանքը երբեք էլ հարթ չի ընթացել: Միշտ ինչ-որ բանի դեմ ըմբոստացել է, ինչ-որ բանից խորշել, ինչ-որ բան հերքել կամ հաստատել, սակայն սրտում ունեցել է ամենակարևորը. անմնացորդ սեր` դեպի թատրոն:
Նրա համար երբեք չեն եղել փակ վարագույրներ, որովհետև նա սպասված էր յուրաքանչյուր ներկայացման ժամանակ, որովհետև նա հայ դերասան Խորեն Աբրահամյանն է: