IT շաբաթ
IT շաբաթ․ Երևանում անցկացվեց Doing Digital Forum
«Բացահայտելով թվային ապագան» խորագրով ապրիլի 5–ին Երևանում ացկացվեց Doing Digital Forum-ը, որի նպատակն էր համախմբել թվային փոխակերպման նորագույն միտումներն ու հաղորդակցվելու լավագույն փորձառությունը բացահայտել։ Միջոցառման կազմակերպիչը Spring PR ընկերությունն է ։ Ֆորումի գլխավոր հյուրը թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներ էր։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական հաբ։ Պետք է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում, և շատ կարևոր է փոխակերպման և թվայնացման այս ընկալումը Հայաստան բերելը: