Կամավոր

Կամավոր | Շուշան Բաբայան

 

Ինչպես ասում են, եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Առաջին հետախուզադիվերսիոն խմբի վետերանները` հետախույզ Վովա Վարդանովի գլխավորությամբ, տարիներ շարունակ 16 տարին լրացած անձանց համար կազմակերպում են  հատուկ դասընթացներ «Ողջ մնալու արվեստ»  ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունում: Դասընթացների ժամանակ մասնակիցները սովորում են 10-ից ավելի առարկա՝  քարտեզագրություն, առաջին բուժօգնություն, լեռնամագլցում, հրազենային պատրաստություն, դանակի սպորտային նետում, մարտարվեստ և այլն։

Նրանք պնդում են՝ պատերազմող երկրի քաղաքացիները  պարտավոր են տիրապետել ռազմական նվազագույն գիտելիքների և միշտ պատրաստ լինել կռվի: 

Շուշան Բաբայանն առաջիններից, ով 44-օրյա պատերազմից հետո որոշեց ամեն ինչ մի կողմ դնել և մասնակցել մարտական պատրաստության արագացված դասընթացներին։ Ինձ շատ հետաքրքիր էր՝ ինչու Շուշանը որոշեց մնալ ՈՄԱ-ում՝ արդեն որպես կրակային դասի հրահանգիչ։ 

Շուշան Բաբայան
Ցուցադրել ավելի
Back to top button