IT շաբաթ․Տարվա գլխավոր «թեք» իրադարձությունը
120 տեղական և արտասահմանյան ընկերություններ իրենց նորարարական լուծումները ցուցադրեցին մարտի 10-ից 12-ը մարզահամերգային համալիրում անցկացված DigiTec 2022 ցուցահանդեսի ընթացքում։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մեկ հարկի տակ էր համախմբվել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներն ամբողջ աշխարհից։ Digitec Ցուցահանդեսն ուներ մի շարք բաժիներ ՝ այդ թվում ՏՏ սարքավորումների և համակարգերի, ծրագրային և վեբ լուծումների, կիբեռ անվտանգության, բջջային տեխնոլոգիաների և հավելվածների, դիզայնի և անիմացիայի, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և այլն։ Առաջարկում եմ միասին շրջել տաղավարներով և ծանոթանալ դրանց գործունեությանը։
Տեղեկացնեմ, որ նախատեսվում է այս տարվա աշնանը իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։
Հիշեցնեմ, որ DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ անցկացնում է 2005 թվականից: