Բարմենաշուն, դրոնաշուն, դիզեյնարաշուն. ապագայի ամենապահանջված շները
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ 30․000 տարի առաջ մեր մոլորակի վրա ապրող միլիոնավոր գայլերից մեկը որոշեց, որ այլևս գայլ լինել չի ուզում։
Խարույկի շուրջ նստած մարդիկ շատ զարմացան։ Նախ, մինչ այդ գայլերին միայն ոհմակով էին տեսել։ Հետո չէին սպսասում, որ գիշատիչ այդ կենդանին պոչիկը խաղացնելով կգա ու կպառկի ոտքերի տակ։
Ի՞նչ կլիներ, եթե աշխարհի այդ առաջին շանը, օրինակ, չիխուախուա ցույց տային: Արդյո՞ք կհասկանար, որ հեռավոր իր շառավիղն է դիմացը։ Մարդը փոխեց շանն ըստ իր կարիքների՝ որսի, պահակության, հովվության։
Հազարամյակներ անց կարիքները փոխվել են: Բարմեն Դավիթ Հարությունյանն իր գործը շատ է սիրում: Կարող է օրերով չլքել իր աշխատատեղը, եթե շանը չկարոտի: Դավիթը մի երազանք ունի՝ համատեղել երկու սերերը՝ շանը հետը գործի բերել: Ու որ այնպես լինի, որ բարմենի շունը իրեն առնվազն նույնքան օգտակար լինի, որքանը չոբանի շունը չոբանին:
Դրոնով նկարահանումը կատարյալ հաճույք է: Մինչև որ դրոնը չկորի: Օպերատոր Էրիկ Թովմասյանը երազում է շան մասին: Այ որսորդի շունն ինչպես է խփված բադի հետևից վազում, Էրիկի շունն էլ պիտի այդպես ընկած դրոնը գտնի բերի: Ու ՛՛Բնավ՛՛ վատ չէր լինի, որ ձեռքի հետ էլ տեսախցիկի մալուխները քարշ տար:
Զևսը ահռելի է: Չլինի-չլինի մի հարյուր կիլո կլինի: Ատամները՝ համարյա կոկորդիլոսի ժանիքների չափ: Հայացքը ահասարսուռ: Մի խոսքով օժտված է ռոտվելերյան բոլոր առաքինություններով: Բայց մի թերություն ունի: Տերն այթիշնիկ-դիզայներ է, իսկ շունն անգամ QA անել չգիտի, էլ ուր մնաց որակյալ Customer Support-ը:
Բառմենաշուն, դրոնաշուն, դիզեյնարաշուն…. հերոսների երազանքները հանձնում ենք մասնագետի…
Մարիա Մաղաքյանը շնագետ անասնաբույժ է: Մենք խնդրեցինք նրան մեկնաբանել մեր հերոսների համարձակ շնագիտական ցանկությունները: Պարզվեց, որ իրականությունը սպասվածից էլ ավելի լուրջ է:
Կա ենթադրություն, որ սելեկցիայի ընացքում տեսակներն ավելի խելացի են դառնում: Բառմենաշուն, դրոնաշուն, դիզեյնարաշուն… նկարչաշուն, կիբեռշուն, առաքիչաշուն, ծիկտոկեռաշուն ու լրագրողաշուն… մի 30 000 տարի հետո նրանք գուցե հասկանան, թե ինչ ենք մենք արել նրանց հետ… և հազարամյակներ առաջ մարդկանց գրադասած իրենց հեռավոր նախնուն հայոհյելով հետ գնան անտառ… եթե իհարկե անտառը մնացած լինի:
Գևորգ Մալաքյան