ԹատրON | Պրեմիերա. «Խատուտիկի գինի»
Օրեր առաջ Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» ներկայացման առաջնախաղ էր։ Ներկայացումը մանկության մասին չէ, այլ այն կետի, որից պետք է նորովի սկսել ապրել, վերաիմաստավորել կյանքը, կարողանալ երազանքի ու իրականության միջև ընդհանրություն գտնել։

«Խատուտիկի գինի» բեմադրության ռեժիսոր Նարինե Գրիգորյանն ասում է՝ որևէ գործ բեմադրելիս ցանկանում է, որ յուրաքանչյուրը ներկայացումից դուրս գա լուսավորված ու ապրելու անհագ ցանկությամբ։ Առաջին անգամ բեմում փիլիսոփա է և ուզում է, որ մարդիկ խորհեն կյանքի մասին։ Առհասարակ Նարինե Գրիգորյանին բեմադրություններում Էքսպերիմենտներ շատ կտեսնեք, սա էլ բացառություն չէ․ վստահ եմ ինքներդ ձեզ հարցնելու եք՝ ինչպես է այդ ամենը տեղի ունենում բեմում։

Դե ինչ, այսօր կխոսեմ «Խատուտիկի գինի» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչու Նարինե Գրիգորյանը որոշեց բեմադրել հենց այս գործը, ինչ էքսպերիմենտներ է արել բեմադրության ընթացքում, ովքեր են դերակատարները, ինչպիսինն էին առաջին արձագանքները և ոչ միայն։
