Երիտասարդ համալրում

Թվային բանտարկյալը

Սովորաբար տիտրերը գալիս են պատմության վերջում:

Այս պատմությունը բացառություն է:

Երբ ՖԲ արգելափակում է Ձեզ Մոնթեի անունը տալու համար, դուք  անհամաձայնության կոճակն եք, չէ,՞ սեղմում: Այդ  բողոքարկումները պետք է հասնեն հենց թվարկված այս մարդկանց:

16 երկների տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր այս 19 կանայք և տղամարդիկ Ֆեյսբուքի վերահսկող խորհուրդն են: Այնպես չէ, որ արգելափակողները նրանք են, բայց առանց նրանց հետ լեզու գտնելու Մոնթեն ցանց չի վերադառնա:

Թե երբ և ինչու ֆեյսբուքն առաջին անգամ գրաքննեց իր օգտատերերին, ոչ-ոք չի հիշում: Բայց հստակ հայտնի է այն օրը,  երբ ամերիկացիները բացահայտեցին, որ իրենց երկրում, որ խոսքի ազատության ամրոց էին համարում, գրաքննություն կա:

Բաց մոխրագույն շապիկին և ջինսե տաբատին սովոր Ցուկերբերգը Կոնգրես կանչվելու առիթով  ստիպված կոստյում և փոխկապ է հագել, և սա թերևս միակ զիջումն է, որին պատրաստ է կապույտ իրականության ստեղծողը:

Կոնգրեսականների հարցերին նա պատասխանում է հակիրճ, հաճախ կրկնելով՝ ես հպարտանում եմ մեր թիմի աշխատանքով, պարոն  կամ տիկին կոնգրեսական,  Դուք մեր աշխատանքը սխալ եք հասկացել:

Չորս տարի առաջ Ցուկերբերգի և հանրապետական կոնգրեսական Մարշա Բլեկբերնի միջև տեղի է ունեցել կարևոր երկխոսություն: Իրավիճակը ֆեյսբուքում այնպես չէ, որ այդ օրվանից փոխվել է, բայց այդ երկխոսությունը, թերևս պատմության դասագրքեր կմտնի:

-Ես  նախագահում եմ կապի և տեխնոլոգիաների ենթահանձնաժողովը: Մենք պատրաստվում ենք կազմակերպել մեր երկրորդ լսումներն ալգորիթմների մասին: Հիմա ես կցանկանայի  հարցնել՝ Դուք արդյոք սուբյեկտիվորեն մանիպուլացնու՞մ եք Ձեր ալգորիթմները՝ առաջնահերթություն տալով ինչ-որ բանի կամ գրաքննելով խոսքը:

Մարշա Բլեկբերն

-Հարգելի՛ տիկին կոնգրեսական, չեմ կարծում, թե այն, ինչով մենք զբաղվում ենք, գրաքննություն է կոչվում:

Մարկ Ցուկերբերգ

Սա 2018-ի ապրիլն էր: Մոնթեի համար ֆեյսբուքյան արգելափակումները սկսվեցին 2021-ին: Հիմա 2023-ն է: Մոնթեի համար երբևէ չարգելափակված օգտատեր կամ կազմակերպության էջ Հայաստանում դժվար է գտնել: Հայաստանից դուրս էլ Մոնթեի հիշատակը հետապնդվում է` անգամ խոսքի ազատության մեկ այլ ամրոցում․ Ռայնլանդ-Պֆալց երկամաս, քաղաք Կոբլենց, Անդեռնախեր շթղասե 50…  Մոնթե հայկական կրթօջախ: 

Մի օր կրթօջախի հիմնադիր Արգինե Բադալյանը նկատում է, որ դպրոցի ֆեյսբուքյան էջը, որն օգտագործվում է ծանուցումների, հայտարարությունների ու ծնողական համայնքի հետ կապ պահելու համար, մի տեսակ է աշխատում:

Արգինե Բադալայնն ու դպրոցի հայերենի ուսուցչուհի Ալլա Մարտիրոսյանը

Սկզբից կարծում է, թե խնդիրը լոկացիան է կամ երեխաների լուսանկարները. Գերմանիայում այդ հարցը կարգավորող հատուկ օրենսդրություն կա: Այդ ժամանակ ինչ ասես մտքով անցնում է` այդպես էլ չկռահելով, որ խնդիրը հենց դպրոցի անվանումն է: 

Արգինե Բադալյան

Ֆեյսբուքի գրաքննության խնդրի առջև մենք՝ հայ օգտատերերս, միայնակ չենք: Խնդիրն առաջին հերթին հենց ամերիկացիներին է անհանգստացնում. այն աստիճանի, որ Միացյալ Նահանգներն իր հարկատուների միջոցների հաշվին աշխարհի տարբեր ծայրերում Ցուկերբերգի գրաքննությունն ուսումնասիրելու համար դրամաշնորհներ է սահմանել և մասնագետներ վարձել:

Հայաստանում այդպիսի մասնագետներից է Մարիամ Այվազյանը, ով աշխատում է «Թվային Հայաստան» հասարակական  կազմակերպությունում: Կազմակերպությունը Ամերիկայի դեսպանատնից Ցուկերբերգի չարաճճիությունների բացահայտման համար առաքելություն և դրամաշնորհ ստացել:

Մարիամ Այվազյան

Մարիամ Այվազյանի կատարած ուսումնասիրությունը ծավալուն է և ամենայն հավանականությամբ կձգվի մինչև հունիս: Թեպետ սա էլ մոտավոր հաշվարկ է, քանի որ երբեք չես իմանա, թե ով է լինելու ֆեյսբուքի հաջորդ պերսոնա նոն գրադան:

Հարցազրույց իրավաբան Մարիամ Այվազյանի հետ

Ֆեյսբուքյան բողոքարկման գործընթացը սա է:

Մինչև մեզ արդեն ծանոթ 19-ին հասնելը, բողոքը կանգառում է ֆեյսբուքյան պանելում, որտեղ որոշվում է, թե ինչպիսի կարևորություն ունի այն ֆեյսբուքի զարգացման համար: Կախված ծավալից՝ ընթացք տրվում:

Պանելին ամեն օր ուղղվող դիմումների թիվ անհաշվելի է: Անհաշվելի այդ թվից դատարանի սեղանին հասնում է ավելի քան 1700-ը:  Ծանր թիվ է 19-ի համար: 

Խնդիրն իրոք, կարծես, անլուծելի է: Բայց … սա Մոնթեն է՝ անլուծելի խնդիրների լուծման  խորհրդանիշը: Անլուծելի խնդիրներ հաղթահարելով է Մոնթեն Մոնթե դարձել:

Ֆեյսբուքյան արգելափակումների այս հարցը նույնպես լուծվելու է… վստահաբար ամենաանսպասելի մոնթեական ձևով. Ու բնավ հոգ չէ, որ այս պահին լուծումը ոչ-ոք չի տեսնում:

00-ն կապի մեջ է… միշտ:

Անի Պողոսյան

Ցուցադրել ավելի
Back to top button