IT շաբաթ․ DigiTec և Digitec Summit մեկ հարկի տակ կհամախմբեն ՏՏ ոլորտի առաջնորդներին
Մարտի 10-ից 12-ը Երևանում մեկ հարկի տակ կհամախմբվեն բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներն ամբողջ աշխարհից։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մարզահամերգային համալիրում կանցկացնի DigiTec 2022 ցուցահանդեսն ու Digitec Summit միջազգային համաժողովը՝ «Ինչպե՞ս են մեծ տեխնոլոգիական նկրտումներ ունեցող զարգացող երկրները մրցակցում գլոբալ մակարդակում» խորագրի ներքո։ Նորարարական լուծումներով կներկայանա 120 տեղական և արտասահմանյան ընկերություն։ Ցուցահանդեսը կունենա ՏՏ սարքավորումների և համակարգերի, ծրագրային և վեբ լուծումների, կիբեռ անվտանգության, բջջային տեխնոլոգիաների և հավելվածների, դիզայնի և անիմացիայի, արհեստական բանականություն և մեքենայական ուսուցման և մի շարք այլ բաժիններ։
«ԴիջիԹեք» ցուցահանդեսին կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը։