Խոշոր պլան
Խոշոր պլան. «Հզոր միտքը»՝ մարզերում
«Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը մարզերում երիտասարդների հետ հանդիպումներ է կազմակերպում, օգնում նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում, մոտիվացնում կյանքի կոչել տարբեր գաղափարներ:
«Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը նաև փորձում է լուծել մարզերից Երևան եկած ուսանողների կեցության խնդիրը և հիմնել է «Ուսանողի տուն» անունը ստացած նախագիծը: Երիտասարդները հարմարավետ միջավայրում բնակվում են, ոչ ֆորմալ կրթական միջոցառումների մասնակցում:
Թեմայի մասին զրուցել ենք «Հզոր միտք» հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Մկրտչյանի հետ: