Խոշոր պլան
«Խոշոր պլան». Մարզերում երիտասարդ ուսուցիչների կարիք կա
Դարձի՛ր մեր համայնքներում փոփոխությունների շարժիչ ուժը. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը երիտասարդ մասնագետներին առաջարկում է դիմել Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրին։ Ընտրված մասնակիցները նոր ուստարում կգործուղվեն Հայաստանի և Արցախի մարզեր, կդասավանդեն համայքային դպրոցներում։
Ուսուցիչները գիտելիքներ փոխանցելուց զատ իրենց աշակերտների շրջանում զարգացնում են առաջնորդական հմտություններ, որպեսզի նրանք իրենց համայնքներում և երկրում փոփոխություններ սկսեն:
Ծրագրի մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման մասնագետ և ծրագրի շրջանավարտ Մաշա Մանուկյանի հետ: