IT շաբաթ

IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է 7 լաբորատորիա

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց դարձնելու նպատակով Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում օրերս բացվել է  տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիա։ Ծրագիրն իրականացնելու համար համալսարանը համագործակցել է Team Telecom Armenia-ի հետ, որը տեխնիկական բարձր պարամետրերով 200 համակարգիչ է նվիրել։Նորաբաց լսարաններից օգտվելու են բուհի և քոլեջի ուսանողները։ Այս լաբորատորիաներում ուսումնական նյութի մատուցման ընթացքում դասախոսներն օգտագործում են «Teacher» ծրագիրը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button