ԹատրON | Արմավիրի «Վերելք» դրամատիկական թատրոն
Թատրոն հաղորդումը սկսելիս մտածում էի՝ անպայման անդրադառնալու եմ մարզային թատրոններին։ Առաջինը որոշեցի խոսել Արմավիրի Նորապատ գյուղի նորաբաց «Վերելք» թատրոնի մասին։ Այն նվիրված է 44-օրյա պատերազմի մասնակից Ալեք Ղուկասյանի հիշատակին։
Երկու տարի առաջ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանող Արամ Նալբանդյանը Նորապատ համայնքում բացեց «Վերելք» դրամատիկական թատրոնը։ Թատրոն հիմնելու գաղափարը միայն երիտասարդ ռեժիսորինը չէր։ Նա և Ալեք Ղուկասյանը ուսանողական ընկերներ էին և ունեին երազանք՝ ստեղծել իրենց սեփական թատրոնը։
Համայնքապետարանը տրամադրեց Նորապատի մշակույթի պալատը, որը վաղուց չէր օգտագործվում։ Շենքը վերանորոգվեց, բեմադրվեց առաջին Սամվել Խալաթյանի «Հրադադար» ներկայացումը, և թատրոնը բացեց դռները հանդիսատեսի առաջ։
Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ «Վերելք» դրամատիկական թատրոնի մասին։ Որտեղից առաջացավ թատրոն բացելու գաղափարը, ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր, ովքեր են ստեղծագործում այնտեղ, ինչ ներկայացումներ կան խաղացանկում և ոչ միայն։