Խոշոր պլան
«Խոշոր պլան». Մեկնարկում է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը
Հայաստանի 10 դպրոցի աշակերտներ կկարողանան ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին. FAST հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մշակել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը։
Այս տարվա սեպտեմբերից ընտրված դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտները խորապես կուսումնասիրեն արհեստական բանականության թեման, ինչը կօգնի նաև հետագա մասնագիտության ընտրության հարցում։
Ծրագրի շրջանակում էապես կբարելավվեն նաև ուսուցիչների մասնագիտական կարողությունները: Փորձնական ձևով հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը։
Թեմայի մասին զրուցել ենք FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանի հետ։