Համլետ Խաչատրյանի օրինակը
Սևան քաղաքի ակտիվ երիտասարդներից է Համլետ Խաչատրյանը։ Սովորում է Երևանի բժշկական համալսարանի քոլեջի 4–րդ կուրսում է։ Պատմում է, որ դեռ դպրոցական տարիքից կամավորական աշխատանք է կատարել, տարբեր դասընթացների մասնակցել։ Մասնագիտության ընտրության հարցում էլ մեծ դեր է ունեցել հոգեբույժ տատիկի և էնդոկրինոլոգ մորաքրոջ հոգատար ու նվիրված աշխատանքը։ Համլետն այս տարի պատրաստվում է ընդունվել բժշկական համալասրան, բայց թե որ ուղղությամբ կշարունակի դեռ չի որոշել։
Համլետը կամավորական աշխատանք է կատարել ՄԵՄ, «Հզոր միտք», «Սեվան երիտասարդական ակումբ» ՀԿ–ում։ «Սեվան երիտասարդական ակումբ» ՀԿ անդամ է, մասնակցել է Կազա շվեյցարական հիմնադրամի «Ինովարիում» մրցույթին և ստացած դրամաշնորհով ստեղծել «Գրքադար» ինտերակտիվ գրադարանը, որի գրքերի մի մասը գնել են, մյուս մասը՝ տարբեր կազմակերպություններ ու հայ հեղինակներն են նվիրել։
Մեկ այլ դրամաշնորհով էլ Սեվանում «Համայնքագետ» ծրագիրն է իրականացրել, որի նպատակը երիտասարդների մասնակցությունը քաղաքական որոշումների գործընթացին խթանելն է, նաև տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության միջև երկխոսության մշակույթը զարգացնելը։ Անցկացվել են դասընթացներ կամավորության, դրաշնորհային ծրագրերի, երիտասարդական աշխատանքի թեմաներով։
Իր զբաղվածությանը զուգահեռ Համլետը նաև աշխատում է բժշկական սարքավորումներ ներմուծող ընկերությունում, որպես SMM մասնագետ։ Նրա կարծիքով՝ որքան զբաղված ես լինում այնքան ավելի շատ գործ ես հասցնում անել։