ԹատրON

ԹատրON | «Օսկարը և վարդագույն տիկինը»

«Սիրելի՛ Աստված: Իմ անունը Օսկար է: Ես տասը տարեկան եմ։ Հաջողացրել եմ հրկիզել մեր կատվին, շանն ու ամբողջ տունը, նույնիսկ, կարծեմ, խորովեցի ոսկե ձկնիկներին և ես գրում եմ Քեզ առաջին անգամ, որովհետև առաջ բացարձակ ժամանակ չունեի դպրոցի պատճառով»:

Հենց այս տողերով  էլ սկսվում է ներկայացումը։ 

Ներսես Ավետիսյան, Անի Խաչիկյան

Ներկայացումը բեմադրված է կամերային ոճով և՛ դերասանները, և՛ հանդիսատեսը բեմի վրա են։ Սա հատուկ մտածված ռեժիսորական հնարք է, որպեսզի  մարդկանց հետ երկխոսությունն ավելի հեշտ ստացվի։ Հետաքրքիրն այն է, որ ներկայացման ընթացքում լինում են պահեր, երբ իսկապես մոռանում ես՝ ինչի մասին է ներկայացումը ու դերասանների հետ միանում ես խաղին։ 

«Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացում

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ բեմադրիչ Սամսոն Մովսեսյանի «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացման մասին։ Կպատմեմ՝ ինչու ռեժիսորը որոշեց ներկայացումը բեմադրել կամերային ոճով, արդյոք հեշտ է խաղալ, երբ հանդիսատեսն այդքան մոտ է, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել փորձերի ժամանակ և ոչ միայն։

«Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացում
Ցուցադրել ավելի
Back to top button