«Խոշոր պլան». ԱԺ-ում պրակտիկա անցնելու և աշխատելու հնարավորություն՝ երիտասարդների համար
Միջազգային հարաբերություների Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) և Ազգային ժողովը բակալավրի աստիճան ունեցող երիտասարդներին առաջարկում ենք մասնակցել խորհրդարանական պրակտիկայի ծրագրին։ Ընտրված 20 պրակտիկանտները կաշխատեն ԱԺ պատգամավորների, խմբակցությունների, մշտական հանձնաժողովների և աշխատակազմի վարչությունների հետ։
Պրակտիկայի ծրագիրը մեկնարկելու է Ազգային ժողովի ձմեռային նստաշրջանում։ Ծրագրի տասը ամիսների ընթացքում պրակտիկանտները մոտիկից կծանոթանան օրենսդրական գործընթացներին, քաղաքացիների հետ աշխատանքներին, խորհրդարանական դիվանագիտությանը և կառավարության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործընթացներին՝ անմիջապես աշխատելով խորհրդարանականների և ԱԺ աշխատակազմի հետ։ Հայտադիմումներն ընդունվում են մինչև հունվարի 22-ը` այստեղ:
Թեմայի մասին զրուցել ենք ծրագրի համակարգող Վահե Իգիթյանի և շրջանավարտներ Վարդան Լաբլաջյանի ու Աննա Հովակիմյանի հետ: